Ադրբեջանի բանակի ԳՇ պետը ժամանել է Վրաստան. կքննարկվեն ռազմական, ռազմատեխնիկական հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

62b5e73d0f4176

Վրաստան է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, գրում են տեղական լրատվամիջոցները:

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

--00—ԶՀ