Երևանի Աճառյան փողոցում կորոզիայի ենթարկված մարտական ականանետի ական է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

d5963a0db19f61689b09b8f7c8e2ba98.jpg

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցի թիվ 33/30 հասցեի մոտ՝ «Աթենք» գործարանի հարևանությամբ, պայթուցիկ սարքի նմանվող իր կա, գրում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ՔՊՈՒՀԿ սակրավորական խումբը, ովքեր նշված վայրից վնասազերծել և անվտանգ վայր են տեղափոխել կորոզիայի ենթարկված մարտական ականանետի ական, որը եղել է առանց պայթուցիչի։

Պարեկները սահմանազատել են տարածքը և փրկարարների հետ սպասել են, մինչև ժամանել է սակրավորների խումբը։

--00—ԶՀ