Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները զորավարժանքներ կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

f633442b622c5a_633442b622c9a.thumb_.jpg

Հոկտեմբերին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ վարժանքներ կանցկացվեն, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Գործակալության հայտնած տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժության նախապատրաստական հարցերը քննարկվել են Վրաստանում՝ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևի և Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար Գեորգի Մաթիաշվիլիի հանդիպման ընթացքում ։

Հանդիպմանը քննարկվել են նաև հաջորդ տարի նախատեսված հրամանատարաշտաբային համատեղ վարժանքների նախապատրաստմանը վերաբերող հարցեր։ 

--00—ԶՀ