Դատեք ինքներդ՝ որքանով ե՞ն ազնիվ «ով էլ գա, մեկ է, պետք է ստորագրի» թեզի հեղինակները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ռ

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը սին է համարում շրջանառվող թեզը, թե ով էլ գա իշխանության, ստորագրելու է Փաշինյանի պայմանավորվածություններն ամրագրող փաստաթղթի ներքո։

««Ով էլ գա, մեկ է, պետք է ստորագրի»։ Այս արտահայտությունը, որը լայնորեն տարածված է հանրության շրջանում, իշխանափոխության հիմնական արգելակներից մեկն է. մարդիկ մտածում են, որ եթե մենք դատապարտված ենք, ուրեմն ոչինչ փոխել պետք չէ, թող մնա այնպես, ինչպես որ կա:

Նախօրեին այս նույն միտքը հնչեցրեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյանը՝ չունենալով, կամ չներկայացնելով որևէ բացատրություն կամ հիմնավորում:

Ամբողջ հարցը հետևյալն է. ճի՞շտ են արդյոք ՀՀ առաջին նախագահն ու այս թեզը շրջանառող իշխանական սազանդարները:

Ոչ, միանշանակ ճիշտ չեն՝ առնվազն երկու պատճառով. առաջինը՝ երբեք չի կարելի ցույց տալ քո ընկճված, կոտրված ու թշնամու ողորմածությանը մնացած վիճակը. դրանով դու սադրում ես թշնամուն՝ էլ ավելի բարձրացնել պահանջների նշաձողը, և երկրորդը՝  օրհասական վիճակում պետք է օգտվել ցանկացած հնարավորությունից. իշխանափոխությունը, եթե օգուտ չտա, վնաս հաստատ չի տա: Կամ ժողովրդական լեզվով ասած՝ «էս նաղդա, տեսնենք՝ նրանք ինչ կարող են անել»:

Իսկ ինչպիսի՞ հնարավորություններ կտա իշխանափոխությունը.

Կզրոյացնի բոլոր բանավոր պայմանավորվածությունները, իսկ մեզ սպառնացող բոլոր վտանգերը կապված են Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների հետ;

Նոր իշխանությանը հնարավություն կտա առնվազն կասեցնել նախ պետության կազմաքանդման, ապա նաև մեր վրա եկող աղետի թափանիվը;

Կվերացնի ներքին պառակտվածությունը, ատելության ու թշնամության միջավայրը՝ բացելով կոնսոլիդացիայի համար աննախադեպ հնարավորություն;

Ի զորու կլինի պոտենցիալ գործընկեր պետությունների հետ ձեռք բերել միջնաժամկետ և երկարաժամկետ պայմնավորվածություններ՝ նախ կանխելով Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան, ապա նաև Հայկական շահերը բանակցային գործընթացում առավելագույնս ներկայացնելու ու պաշտպանելու համար;

Կբարձրացնի ՀՀ ԶՈւ մարտական ոգին, հաղթանկի հանդեպ հավատը, ապա նաև նոր զինատեսակներով համալրելու գերկարևոր խնդիրը:

Նշված քայլերը պարտադիր են, առանց որոնց ոչ մի հաջողություն չի կարող լինել, բայց նաև կասկածից դուրս է, որ այս իշխանությունը չի կարող (նաև խոստովանել է այդ մասին) կատարել դրանք:

Հիմա դատեք ինքներդ՝ որքանով ե՞ն ազնիվ «ով էլ գա, մեկ է, պետք է ստորագրի» թեզի հեղինակները և փորձեք հասկանալ, թե ի՞նչ շահեր են նրանք հետապնդում՝ կոտրելով մեր կամքն ու հավատը . . .»,- սոցցանցի իր էջում գրել է Արթուր Ղազինյանը։

--00—ԻԴ

Տեսանյութեր