Ռուսաստանը ոչ մեկին չի զիջի տարածաշրջանում գերիշխողի դերը. Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News      

Անկախ ամեն ինչից, Ռուսաստանը ոչ մեկին չի զիջի տարածաշրջանում գերիշխողի դերը, քանի որ հասկանում է, որ Հարավային Կովկասից հեռանալով՝ խնդիրը կտեղափոխի իր տարածք։ Այս մասին Սերոբ Օհանյանի "Позиция" հաղորդման ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն և Եվրոպան ակտիվացրել են իրենց գործունեությունը Հայաստանում։ Նրանք զգում են, որ հիմա Ռուսաստանին դուրս մղելու և Թուրքիայի նկատմամբ գերակայություն հաստատելու հնարավորություն կա։ Ռուսաստանն այժմ չի կարող այստեղ երկրորդ ճակատ բացել, ուստի, տարածաշրջանի բոլոր երկրների հետ հավասարակշռված քաղաքականություն է վարելու»,- ավելացնում է Աբովյանը։

Աբովյանի կարծիքով, ոչ մի երկիր զինված հակամարտության մեջ չի մտնի ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ, բացառությամբ, թերևս, Իրանի, որը բազմիցս ու կոշտ կերպով խոսել է տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխության անհնարինության մասին։

 --00—ԱՊ