Ֆրանսիայի սենատորները խոստացել են Սենատում բարձրաձայնել Հայաստանի անվտանգության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1093639.jpg

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբը միջազգային հանրությանը կներկայացնի Հայաստանի բարդ իրավիճակը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Ըստ Ֆրանսիայի սենատորների՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը զգալի ազդեցություն ունի այս տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա, սակայն այդ պատերազմի հետևանքով չպետք է տուժի Հայաստանը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ներկայացրին, թե ինչով կարող է Սենատը օգնել Հայաստանին, ինչ դիրքորոշում ունեն հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի հետ կապված և ինչ տեսակի աջակցություն կարող է ակնկալել Հայաստանը Ֆրանսիայից։

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը հայտնեց, որ իրենք Երևան են ժամանել իրենց համերաշխությունը հայտնելու Հայաստանին։ Ժիլբեր-Լյուկ Դըվինազից բացի, Հայաստանում են Բուշ-դյու-Ռոն-ի սենատոր Բրիջիտ Դևեզան, Օ դը Սենի սենատոր (Իլ-դը-Ֆրանս) Պիեռ Ուզուլիան և Ռոն նահանգի սենատոր Էտիեն Բլանը։

--00—ԶՀ