ՀՀ վարչապետն առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

գ
           

Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում վստահեցրել է, որ ՀՀ-ն ընդունում է բոլոր այն կոչերը, ըստ որոնց՝ հարցերը պետք է լուծել դիվանագիտական խաղաղ ճանապարհով։

«Տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևայալ բանաձևը՝ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ լինի դա ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության։ 

Ամեն դեպքում ես ուզում եմ ընդգծել, որ այս ամենի նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է», - ընդգծել է Փաշինյանը։

 --00—ԱՊ