Երևանում «կարմիր գծերի» գույնը կփոխվի, Կենտրոնում ավտոկայանատեղիներն ավելի թանկ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

red_lines_karmir_gtser_925092319_v1.thumb (1).jpg

Երևանում ավտոմեքենաների կայանման «Կարմիր գծերի» գույնը կփոխվի, ավտոկայանատեղիների վճարի չափերն էլ կվերանայվեն: Այս նախագիծն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը, առաջիկայում կներկայացվի ԱԺ։

Նախագծով նախատեսվում է երևանյան ներկայիս միանման ավտոկայանատեղերը տարբերակել ըստ նշանակության. հաշմանդամ վարորդների համար` մի գույնով, ծառայողական ավտոմեքենաների համար` մեկ այլ, շարքային քաղաքացիների համար էլ` ուրիշ գույնի գետնանշումով:

Միաժամանակ փոփոխություններ կլինեն նաև ըստ տեղանքի. կենտրոնում ավտոկայանատեղին ավելի թանկ կլինի, ծայրամասերում`ավելի էժան։ Նոր դրույքաչափերը կսահմանվեն ըստ առկա գոտիականության։

--00—ԶՀ