ԱՄՆ-ում Դավիթ Բաբայանին շնորհվել է Ազատության մրցանակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

309543524_459032602926194_4654171588171273508_n.thumb_.jpg

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի 2022 Գալա միջոցառում, որի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին շնորհվել է Ազատության մրցանակ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։

Նախարարը երախտագիտություն է հայտնել Հայ Դատին՝ իր համեստ աշխատանքը նման բարձր գնահատանքի արժանացնելու համար՝ ընդգծելով, որ կշարունակի անմնացորդ ծառայել հայրենիքին և պետությանը։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

--00—ԶՀ