Առանձին գործիչների կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատական հայտարարություններն անիմաստ են. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ֆդ

Առանձին քաղաքական գործիչների կողմից ՀԱՊԿ-ի նկատմամբ հնչող չհիմնավորված քննադատությունը ոչ մի օգուտ չի բերում և չի նպաստում փոխընդունելի որոշումների որոնմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին գրում է 1lurer.am-ը։

Նրա խոսքով՝ նման ապակառուցողական հայտարարություններն անիմաստ են:

«Այսօր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կներկայացնի ՀԱՊԿ-ի առաքելության աշխատանքի արդյունքների վերաբերյալ գնահատականներն ու առաջարկները: Դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Զասը նախնական զեկույցը ներկայացրել է ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի նիստին»,- ասել է դիվանագետը:

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և ՀԱՊԿ-ի պատվիրակության ղեկավար Անատոլի Սիդորովը այցելել են հայ-ադրբեջանական սահման, գնահատել են տեղում իրավիճակը:

Ինչ վերաբերում է Ղազախստանում ՀԱՊԿ-ի համատեղ զորավարժություններին մասնակցելուց Երևանի հրաժարվելուն, ապա ըստ Զախարովայի՝ Հայաստանը գործում է՝ ելնելով երկրի Զինված ուժերի առաջնային խնդիրներից՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը:

«ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդհանուր առմամբ արդյունավետ է: Հայաստանի նախագահությունը համընկավ կազմակերպության անվտանգության համար սպառնալիքների և մարտահրավերների ժամանակահատվածի հետ, որոնց մենք պետք է համատեղ դիմակայենք: ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում. այն կամրագրի 20 տարում կառույցի գործունեության արդյունքները, կուրվագծվեն ապագայի հեռանկարները»,- հավելել է Զախարովան:

--00—ԻԴ