«Կշարունակենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ֆ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Վայոց ձորում հանդիպել է մարզպետ Արարատ Գրիգորյանի և ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանի հետ, տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Դեսպան Թրեյսին հանդիպել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանի հետ՝ քննարկելու սեպտեմբերի կեսերի հարձակումների հետևանքները, ազդեցությունը Վայոց Ձորի բնակիչների վրա և ի հայտ եկած կարիքները»,- նշված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպման ընթացքում վերահաստատել է նաև Միացյալ նահանգների դիրքորոշումը՝ տարածաշրջանոմ խնդիրների վերաբերյալ։

«Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանությանը, և մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ»,- ասել է Լին Թրեյսին։

--00—ԻԴ