Արցախցի մարզիկ Վասակ Բարսեղյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News 

Վա

Իտալիայի Լինյանո Սաբիադորո քաղաքում սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1-ը անցկացվող երիտասարդների և մեծահասակների խառը մենամարտերի (2022 IMMAF European Championships) Եվրոպայի առաջնությունում արցախցի մարզիկ Վասակ Բարսեղյանը 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը՝ մանրամասնելով, որ արցախցի մարզիկը հաղթանակ է գրանցել Չեխիայի և Գերմանիայի ներկայացուցիչների նկատմամբ:

«Ցավոք, պորտուգալացի մրցակցի հետ մենամարտում մեր մարզիկը վնասվածք ստացավ, չկարողանալով շարունակել պայքարն ավելի բարձր արդյունքի համար»,-հավելել է Դ.Մկրտչյանը:

 

--00—ԱՊ