Հնդկաստանն ու Իրանը շահագրգռված են, որպեսզի ուժերի դասավորվածությունը փոխվի հօգուտ Հայաստանի․ Կեդմի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News   

«Իրանը ցուցադրում է իր ուժը տարածաշրջանում, և այստեղ մտնում է նոր խաղացող՝ Հնդկաստանը։ Ադրբեջանի հետ առճակատման մասով այս երկրները շահագրգռված են ուժերի դասավորվածությունը հօգուտ Հայաստանի փոխվելուն»,- Սերոբ Օհանյանի "Позиция" հաղորդման ժամանակ նշեց իսրայելցի փորձագետ Յակով Կեդմին։
Կեդմին կարծում է, որ չնայած Ադրբեջանի հետ սահմանային վերջին իրադարձություններին՝ Հայաստանի ինքնիշխանությանը ոչինչ չի սպառնում, քանի որ ո´չ Իրանը, ո´չ Ռուսաստանը թույլ չեն տա սահմանների փոփոխություն։ Այժմ ստեղծվում է լոգիստիկ նոր կոնֆիգուրացիա, որին մասնակցում են Ռուսաստանը, Իրանը և տարածաշրջանի երկրները, ուստի, բոլորը շահագրգռված են իրավիճակի կարգավորմամբ։

Ըստ Կեդմիի՝ ձևավորվում է նոր ցամաքային «Սուեզի ջրանցք»։

--00—ԱՊ