Էրդողանը Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի սկզբին Պրահայում նախատեսվող հանդիպումը «հնարավոր է» համարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի սկզբին Պրահայում նախատեսվող հանդիպումը «հնարավոր է»։ Այդ մասին նա հայտարարել է թուրքական Մեջլիսում և կոչ արել Հայաստանին օգտվել այսպես կոչված «հաշտության հնարավորությունից»։

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարն ասել էր, որ կարող է հանդիպել Փաշինյանի հետ Չեխիայի մայրաքաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։

--00—ԼՄ