Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր․ shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի  Արարատի մարզում գործող «ՏԻԿ ՏՈԿ ՄՅՈՒԶԻԿ ՀՈԼ» գիշերային ակումբում, հնչել են կրակոցներ, կա վիրավոր: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Սեպտեմբերի 30-ին Հովտաշատ-Հայանիստ գյուղերի խաչմերուկին կից գնտվող «ՏԻԿ ՏՈԿ ՄՅՈՒԶԻԿ ՀՈԼ» գիշերային ակուբի ներսում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո շարունակվել է դրսում, և ըստ տեղեկության՝ հնչել են կրակոցներ։ Այդ օրը, ժամը 22։30-ի սահմաններում Հայանիստ գյուղի վարչական տարածքում, Հայկ Բժշկյանց փողոցում գտնվող «ՏԻԿ ՏՈԿ ՄՅՈՒԶԻԿ ՀՈԼ» ակումբում վիճաբանություն է առաջացել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Ս․-ի, Երևանի բնակիչներ 28-ամյա Վաչե Ս․-ի, 28-ամյա Հրաչյա Ս․-ի միջև։ 

Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է նշված ակումբի դիմաց, որտեղ Հրաչյա և Վաչե Ս․-երը ծեծի են ենթարկել Արմեն Ս․-ին, պատճառելով մարմնական վնասվածքներ։ 

Այդ ամենից հետո լրացուցիչ ստացված օպերատիվ տեղեկություններով՝ Վաչե և Հրաչյա Ս․-երը իրենց հետ վերցրած  ատրճանակից կրակոցներ են արձակել։ 

Դեպքի փաստով նշված ակումբի տնօրեն, Արավիրի մարզի բնակիչ 26-ամյա Պարույր Ե․-ն և նշված ակումբի մենեջեր Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Լուսինե Ա․-ն հրավիրվել են ոստիկանության Մասիսի բաժին։ Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Վաչե և Հրաչյա Ս․-երին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վաչե և Հրաչյա Ս․-երը երկվորյակ եղբայրներ են։

--00--ԱՀ