Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոյի գրառումը՝ հայ ռազմագերիների սպանության վերաբերյալ:

«Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են:

Կրկնակի անհանդուրժելի է այլասերված կերպով օգտվել այն քաղաքական դիրքից, որը ձեզ ընձեռում է ձեր գազը (համաշխարհային սովի ժամանակ)՝ ներխուժումներ կատարելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար»,- գրել է պատգամավորը:

Հիշեցնենք` երեկ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում կադրեր էին, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ գերիների մի խմբի:

--00--ԱՀ