Բայդենի և Էրդողանի խորհրդականները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, հայտնում է Սպիտակ տունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում՝ նաև դատապարտելով Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի անօրինական բռնակցման փորձը:

Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին աջակցությունը, Արևելյան Միջերկրական ծովում տարաձայնությունները լուծելու համար երկխոսության և դիվանագիտության կարևորությունը և Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջընթացը:

--00--ԱՀ