Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին` ուսումնասիրել զինծառայողների գնդակահարության  տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

e8024340ad51da196563b2ec18e8b47e_M (1).jpg

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում՝  անհապաղ իրականացնել զինծառայողների գնդակահարությունների վերաբերյալ տեսանյութերի համակողմանի վերլուծություն ՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով։

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում՝ ի պատասխան Россия сегодня-ի հարցմանը։

«Փաստերի հաստատման դեպքում՝ բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի առողջացման եւ Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։  Ելնում ենք նրանից, որ խաղաղությանն այլընտրանք չկա։  Պատրաստ ենք կողմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել», - նշված է մեկնաբանության  մեջ։

--00—ԶՀ