Փրկարարները բռնել են 4 սահնօձ, 1 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Հոկտեմբերի 1-4-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 սահնօձ, 1 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:

--00—ԼՄ

Տեսանյութեր