31-ամյա տղամարդը ականի պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

 

․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում «Ճամբարակի առողջության կենտրոն»-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «աջ ոտնաթաթի պայթունաալիքային սալջարդ» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ 31-ամյա Սուրեն Լ․-ն է, ով նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում պատահաբար կանգնել է ականի վրա, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, որի պատճառով էլ ստացել է վնասվածք;

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

--00--ԱՀ

Տեսանյութեր