Նշանակում՝ ՔԿ-ում․ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինը նոր պետ ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայրապետ Հարյրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի  ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնից: 

Արդարադատության երրորդ դասի խորհրդական Հայրապետ Քյարամի Հայրապետյանի կենսագրությունը

Հայրապետ Քյարամի Հայրապետյանը ծնվել է 1989 թվականին, Կոտայքի մարզի Քասախ գյուղում:

2010 թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Աշխատանքային գործունեություն

2010-2012թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ
2012-2014թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ   
II-X.2014թ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ   
2014-2015թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ
2015-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ
V- VIII.2018թ. –  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
2018-2021թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՀԿԳ քննիչ
2021-2022թթ.  - ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ 

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած չէ:

--00—ԼՄ