Պեսկովը «անհեթեթություն» է անվանել այն, թե ՌԴ-ն Հայաստանին ստիպում է միանալ միութենական պետությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դսք

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը «հերթական անհեթեթություն» է անվանել հայկական լրատվամիջոցների այն հրապարակումը, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին ստիպում է միանալ միութենական պետությանը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում տալով իր հավաստի աղբյուրին, հրապարակել է հոդված, որտեղ ներկայացնում է, թե ինչ ցանկություններ ունի Ռուսաստանը Հայաստանի վերաբերյալ։ 

--00—ԻԴ