Հունական մամուլից թուրքական սցենարներ․ 2020-ի կամ 1996-ի ճգնաժամերը կարող են կրկնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

4

Հունական «Kathimerini» օրաթերթը գրել է Թուրքիայի հետ սպասվող ճգնաժամային հավանական իրավիճակների մասին։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարությունը հավատացած է, որ Էրդողանը կսրի լարվածությունը, քանզի երկու երկրներն էլ պատրաստվում են ընտրությունների։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հիշյալ օրաթերթը, հենվելով հույն պաշտոնյաների տրամադրած տեղեկությունների վրա, ներկայացրել է հնարավոր մի քանի սցենար, որոնք սպասվում են նախընտրական շրջանում Հունաստանին։

Կղզիների ապառազմականացման ուղղությամբ թուրքական նավատորմի կողմից քայլեր չեն ակնկալվում։ Բայց Հունաստանում 2023թ. հուլիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին Էրդողանը կարող է օգտվել այն քաղաքական քաոսից, որ կարող է առաջանալ երկրում, քանզի ակնկալվում է, որ 1-ին փուլում ոչ մի կուսակցություն չի կարողանա կազմել մեծամասնություն։ Հետևաբար հավանական է, որ կանցկացվի ընտրությունների 2-րդ փուլ։

Նշվում է, որ շատ կարևոր է այս շաբաթ Եվրոպայի քաղաքական համայնքի շրջանակներում Պրահայում կայանալիք հանդիպումը, որին մասնակելու է Թուրքիայի ղեկավարը։ Հույն պաշտոնյաները կարծում են, որ սա կարևոր հնարավորություն է հասկանալու համար, թե ինչ է ուզում Էրդողանը։

--00—ԻԴ