ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի հանցագործությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

 l-321x0wh-2625x1529z-0.2995.jpeg

Դատապարտում ենք ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայերի նկատմամբ իրականացված մահապատժի և հավանական ռազմական հանցագործությունների դեպքերը։ Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

«Մենք պետք է արդարության հասնենք Ադրբեջանի կողմից վերջերս Հայաստանի վրա հարձակման ժամանակ կատարված յուրաքանչյուր ոճրագործության համար»,- նշված է գրառման մեջ:

--00—ԶՀ