ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Թուրքերը հոգնել են ցույց տալ, թե ովքեր են իրենք և ի՞նչ նպատակներ են հետապնդում, ամոթ մեզ, որ այսքան տարի հետո Թուրքիայի հեռահար նպատակները չգիտենք կամ անտեսում ենք: Մեզ սրով մեսիջ են ուղարկում, էլ ի՞նչ անեն, որ հասկանանք՝ իրենց նպատակը մեզ վերացնելն է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու խոսակցություններին՝ Մեսրոբյանը նշեց, որ ռուսներին քննադատելը մոդայիկ է դարձել, այլ ուժերին մեղադրելու փոխարեն մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ ենք ուզում:
«Մեր գրանտալափերը ՀՀ-ն հակառուսական են սարքել, բայց մի բան պետք է հաշվի առնեն՝ ամեն անգամ, երբ Արևմուտքը միահամուռ ուժերով ՌԴ-ին դեմ է տալիս պատին, ՌԴ-ի ֆազերը ընկնում է և զորքով Եվրոպայով անցնում է, ինչպես 1812թ-ին ռուսները մտան Փարիզ, կամ 1940թ-ին ռուսները մտան Գերմանիա:
Չի կարելի ամեն անգամ արջին որջից հանել, հետո գլուխը բռնել, ասել՝ ինչ անենք, նույն բանն անում էինք 1920 թվականին: Մենք մտել ենք անգլոսաքսոնական, հակառուսական պրոյեկտի տակ, եթե հերթական անգամ ռուսներին հաջողվի վերականգնվել, մենք մեր ոսկորները ո՞նց ենք հավաքելու, թե ջատագովները փախնելու են Արևմուտք, դրսից նայեն, այստեղ ինչ է կատարվում»,-ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ