Ռուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ռռե

ՌԴ ԱԳ նախարարության սպառազինությունների նկատմամբ վերահսկողության և չտարածման հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեին ուղղված իր ուղերձում ասել է, որ ՌԴ-ն լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի սանձազերծման անթույլատրելիության մասին միջուկային հնգյակի առաջնորդների հայտարարություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կարևորագույն խնդիրներից մեկը համարում ենք միջուկային հնգյակի բոլոր երկրների կողմից միջուկային զենքի տիրապետող երկրների միջև ցանկացած պատերազմի անթույլատրելիության մասին դրույթին հանձնառության պահպանումը, որն արտացոլվել է միջուկային տերությունների ղեկավարների հունվարյան համատեղ հայտարարության մեջ: Ռուսաստանը լիովին հավատարիմ է դրան»,- ասել է Վորոնցովը:

--00—ԻԴ