ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 329+820-կմ 338+100 հատվածը։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ մոտ 8.2կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Մեղրիի տարածաշրջանով։
Կապալառու կազմակերպությունը՝ «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն, կատարում է ասֆալտապատման և այլ աշխատանքներ։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն:
--00—ԼՄ