Հովհաննես Հովհաննիսյան և Վահրամ Դումանյան, չեք ամաչու՞մ, դուք բարձր վարձատրվող ստրուկներ եք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News  

ա
 Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ 

«ԵԹԵ․․․

Այսպիսով, քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանը հեռացվել է Պետ․ Համալսարանից։ Տարոնին Համալսարանի ղեկավարությունը և ԿԳՄՍ կոչվող նախարարությունը թույլ չտվեցին հանձնել ավարտական քննությունները, սրանով իսկ ապացուցելով, որ Տարոնը դասական քաղբանտարկյալ է, քանի որ , եթե Տարոնը լիներ սովորական քրեական կալանավոր, ապա քննություն հանձնելու որևէ խոչընդոտ չէր լինի։Եվ դուք՝ Հովհաննես Հովհաննիսյան և Վահրամ Դումանյան, չե՞ք ամաչում և դուք ձեզ համարում եք գիտնականնե՞ր։ Դուք ողորմելի, բարձր վարձատրվող ստրուկներ եք, որիշ ոչինչ։ Այս դեպքը եթե լիներ ցանկացած, քիչ թե շատ ժողովրդավարական երկրում, բուռն արձագանք կգտներ՝ ուսանողների և դասախոսների դասադուլներ, գործադուլներ, ապստամբություն։

Իսկ մե՞նք․․․»։

 

--00—ԱՊ