Կառավարությունը հավանություն տվեց դեղերի, գովազդի մասին օրենքներում փոփոխությունների նախագծերին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

դեղ

Կառավարությունը հոկտեմբերի 6-ի նիստին հավանություն տվեց «Գովազդի մասին», «Դեղերի մասին» օրենքներում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների փաթեթին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների  միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար:

Արտաքին գովազդը չի կարող սպառնալիք հաձանդիսանալ բնակչության շրջանակներում, քանի որ  դեղորայքի արտադրությունը և շրջանառությունը իրականացվում է առողջապահության նախարարի հրամանով, ուստի այստեղ լրացուցիչ ռիսկեր առկա չեն։

Կարևոր է ընդգծել նաև այն փաստը, որ համաձայն 2022 թվականի հետազոտությունների արդյունքում Հայաստանում առաջատար դիրքը շարունակում է պահպանել հեռուստագովազդը, որը կազմում է բնակչության 27,8 %, հետևում թողնելով համացանցը` 1,9 % և արտաքին գովազդը (փողոցներում)՝ 1,4 %(ստորև ներկայացված է գծապատկերը, աղբյուր՝ «Բրեվիս» հետազոտական և մարքեթինգային ընկերություն)։

Նախագծի նպատակն է ապրանքների գովազդի համար առավել հասանելի դաշտի ապահովում և հնարավորություն առավել լայն հարթակներում արտադրանքի վերաբեյալ տեղեկատվության տարածման։ Գովազդի ոլորտում տնտեսվարող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում, ինչպես նաև դեղերի ոլորտում իրազեկվածության բարձրացում այլ հարթակների ներգրավման միջոցով։

--00—ԼՄ