Նորվեգիան մտահոգված է հայ ռազմագերիների սպանության տեսագրություններով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

timthumb.thumb_.jpg

Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներին:

«Նորվեգիան խորապես անհանգստացած է անզեն հայ գերիներին ադրբեջանցի զինվորների կողմից մահապատժի ենթարկող հաղորդագրություններից և տեսագրություններից։ Պետք է լիակատար և անաչառ հետաքննություն լինի, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

 

--00—ԶՀ