Մոնպելիեյի ՓՄ-ն խիստ անհանգստացած է ՄԱԿ-ի ճանաչած ՀՀ սահմանները փոփոխելու փորձերից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

c504c821-78f2-4348-9cc8-56733108b3e3.jpg

Մոնպելիեյի փաստաբանների միությունը հայտարարություն է տարածել Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացվող ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ․

«Իրավիճակը Հայաստանում օր օրի վատթարանում է:

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ՝ խախտելով նրա տարածքային ամբողջականությունը։

Մոնպելիեյի փաստաբանների միությունը խիստ անհանգստացած է ՄԱԿ-ի կողմից 1923 թվականից ի վեր ճանաչված սահմանները փոփոխելու այս փորձերից: Այս հարձակումները միջազգային իրավունքի խախտում են: 

Մոնպելիեյի փաստաբանների միությունը՝ լինելով հայ ժողովրդի կողքին և Հայաստանի փաստաբանների պալատի հետ կապված լինելով համագործակցության պայմանագրով, հաստատում է իր լիակատար համերաշխությունը հայ ժողովրդի, նրա փաստաբանների, նրա դատավորների և ողջ իրավաբանական համայնքի հետ, ովքեր աշխատում են այս երկրում արդարադատության հաստատման համար: Մի երկիր, որը մշտապես ցեղասպանությունների և ագրեսիաների զոհ է դառնում:

Մոնպելիեյի փաստաբանների միությունը իր վրդովմունքն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:

--00—ԶՀ