ԱԺ նախագահը և Շվեյցարիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժմանը, դրա հետևանքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ԱԺ նախագահը և Շվեյցարիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժմանը, դրա հետևանքներին

Զոհված զինծառայողների մարմինները կամ մասունքներն այս պահին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին:

Ինչպես հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման օրակարգերը, առաջիկայում շվեյցարացի խորհրդարանականների պատվիրակների այցին առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել ադրբեջանական կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը, դրա հետեւանքներին:

Շեշտվել է ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը:

--00—ԶՀ

 

Տեսանյութեր