Ղազախստանում կոալիցիա են ստեղծել՝ հաջակցություն Տոկաեւի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1094266.jpg

Ղազախստանի քաղաքական միավորումները ժողովրդական կոալիցիա են ստեղծել հաջակցություն նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւի՝ պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում նրա թեկնածությունն առաջադրելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 6-ին հայտնել է Ղազախստանի «Ամանատ» («Նախնիների պատգամ») կառավարող կուսակցության նախագահ Եռլան Կոշանովը:

«Մենք բոլորս պետք է միավորվենք Տոկաեւի շուրջը եւ աշխատենք միասին: Կան այլ կուսակցություններ, քաղաքական միավորումներ, նրանք նույնպես առաջադրում են Տոկաեւի թեկնածությունը, ուստի մենք միավորվել ենք նրանց հետ եւ պայմանավորվել ժողովրդական կոալիցիա ստեղծել հաջակցություն Տոկաեւի»,-ասել է նա՝ հանդես գալով «Ամանատ»-ի արտահերթ համագումարի ընթացքում: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 6-ին ավելի ուշ նախագահի մասնակցությամբ կանցկացվի մեծ համաժողով:

«Մենք բոլորս մասնակցելու ենք դրան»,-հավելել է կուսակցության նախագահը:

Ավելի վաղ «Ամանատ» կուսակցությունը եւ Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը Տոկաեւին նախագահի թեկնածու են առաջադրել երկրի արտահերթ ընտրություններում, որոնք անցկացվելու են նոյեմբերի 20-ին: Օրենսդրության համաձայն, նախագահի թեկնածուներն առաջադրվում են հանրապետական հասարակական միավորումների կողմից:

Հոկտեմբերի 5-ին Տոկաեւը հայտարարել է, որ իր համար ճիշտ կլինի ընտրությունների գնալ ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի մեծ կոալիցիայից, որոնք երկրում անցկացվող բարեփոխումների սոցիալական բազա են ձեւավորում: Տոկաեւն այն կարծիքին է, որ դա նաեւ թույլ կտա հաստատել պետության ղեկավարի՝ տարբեր կուսակցություններից ու միավորումներից հավասարահեռության սկզբունքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00—ԶՀ