ՔԿ֊ն Նուբարաշենում 41֊ամյա կնոջ սպանությունից մանրամասներ է բացահայտել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ 41-ամյա կնոջ սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Նշենք, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի բնակարաններից մեկում կնոջ՝ կտրող-ծակող գործիքի հարվածից առաջացած վնասվածքներով դին իրավապահները հայտնաբերել են այսօր՝ վաղ առավոտյան:

Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողի ինքնությունը, ով հանդիսանում է նշված բնակարանի 1981թ. ծնված բնակչուհին, շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի ծանոթը՝ ծնված 1985թ.:

Նախնական տվյալներով՝ կինը կյանքի հետ անահամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է վերջինիս հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ։ Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին, հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

֊֊00֊֊ԼՄ