Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը՝ մի սեղանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ֆդ

Լուսանկար է տարածվել Պրահայում տեղի ունեցող Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումից:

Հիշեցնենք, որ ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրել էին, որ այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Պրահայում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

--00—ԻԴ