Մակրոնը Պրահայում միացել է Փաշինյան-Միրզոյան-Էրդողան-Ալիև հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միացել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու Փաշինյանի, Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ալիևի քառակողմ հանդիպումը:

ֆդ

--00—ԻԴ