Հարցը պետք է ուղղել հայ պաշտոնյաներին. Զախարովան՝ «Հայկական ժամանակ»-ում հրապարակված հոդվածի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված աղմկահարույց հոդվածի էությունը, որը վերաբերում է Երեւանի հետ կապված Մոսկվայի ծրագրերին։

Զախարովային ճեպազրույցի շրջանակում հարցրել են՝ ինչպես են հոդվածում ներկայացված փաստերն արտացոլում իրականությունը։

Դիվանագետը հայտարարել է, որ այս հարցը պետք է ուղղել հենց հայ պաշտոնյաներին, և որ եթե ​​դա պաշտոնական հայտարարություն լիներ, ապա Մոսկվան կմեկնաբաներ, մինչդեռ աղբյուրներին հղումները նրա իրավասությունը չեն:

--00—ԼՄ