Մտածել, թե ղեկապետի փոփոխությամբ ՀՀ-ի նկատմամբ վերաբերմունք կփոխվի, նշանակում է տառապել զառամախտով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

բբ

Պատմաբան, հրապարակախոս Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մտածել, թե ղեկապետի փոփոխությամբ տերություններից որևէ մեկի վերաբերմունքը մեր պետության նկատմամբ խոշոր հաշվով կփոխվի. դիցուք, եթե Նիկոլի տեղը լինի Ռոբերտը, ապա Ռուսաստանը կստանձնի Հայաստանի պաշտպանի դերը ընդդեմ Ադրբեջանի ու կվերաիմաստավորի իր հարաբերությունները Անկարայի և Բաքվի հետ, որոնք Մոսկվայի վերջին 10 տարվա միջազգային ամենակայացած, հիմնավոր, արդյունավետ և արգասաբեր միջպետական շփումներն են և կկասեցնի մեզ հետ կատարվողը ու կօգնի հետ բերել կորցրածը, ապա նշանակում է ոչ միայն քաղաքականության կողքերը ոտաբոբիկ (քանի որ մտածում են ոտքով) վազվզել, այլև տառապել աղջկական ճակատագրապաշտությամբ կամ ավանդական զառամախտով։ 
Ռուս֊ադրբեջանական շահերի սերտաճումը ու թուրք֊ռուսական կապի կայացավածությունը, որպես իրողություններ, մեկ տասնամյակից ավելի տարիներ առաջ կանխատեսվել է և բազմիցս հիմնավորապես բացատրվել, բայց մինչ օրս որոշ շրջանակների կողմից, հատկապես ազգային֊ավանդական, դա ներկայացվում է խեղաթյուրված կոնտեքստով։ 
Նույնը կարելի ասել Արևմուտքի մոտեցման մասին, մի քիչ ձևափոխված։ Եվ սա նորմալ է։ Ամեն պետություն իր շահն ունի, ու հարցը դա հասկանալու մեջ է, ոչ թե հարճի նման տրվելու ու հետո նեղանալու։ 
2000֊ական թվերից սկսած մինչև 16թ. Ադրբեջանը պատերազմի չէր գնում ոչ թե մեր ռազմաքաղաքական վերնախավից կամ բանակից սարսափած լինելու պատճառով, այլ որովհետև մեծ տերությունները ռեգիոնում խախուտ խաղաղություն պահպանելու կամք էին բանեցնում, ինչը վաղուց փոխվել է։ 
Մեր խնդիրը նորից ու գոնե մի անգամ և վերջնական գիտակցելն է, որ չի կարելի լինել մետ և առավել ևս դեմ օրինակ Ռուսաստանին, Արևմուտքին կամ նույնիսկ Թուրքիային, որ պետք ձևակերպել նպատակը, հասկանալ խնդիրները և լուծել միջոցների հարցը` մնացածը ածանցյալ է։ 
Բայց սա հնարավոր է միայն նիկոլիստական վարչակազմին տապալելուց և քոչարյանական ընդդիմությանը լուսանցքում թողնելուց հետո, քանի որ դեմագոգիկ պաթոսը պոպուլիզմին հավասար պետականաքանդ երևույթ է։»։

 

 --00—ԱՊ