ՀԱՊԿ-ը մեզ ոչնչով չի կարող օգտակար լինել, այն լուծարված կարգավիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News     

Տարիներ շարունակ Արցախի խնդիրը բանակցություններով չի լուծվել, հետաձգվել է, աշխարհը պատրաստ չէ ԼՂ-ին որևէ կարգավիճակ տալ: Այս մասին 24News-ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով, տարիների ընթացքում այդպես էլ որևէ երկրի չկարողացանք համոզել, որ Արցախը ճանաչեն, աշխարհում ուժն է ծնում իրավունք, 30 տարի պետք է ՀՀ-ն զինվեր, որ Ադրբեջանը գերակայություն չունենար:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու խոսակցություններին, պատգամավորը նշեց, որ ՀԱՊԿ-ը մեզ ոչնչով չի կարող օգտակար լինել, այն լուծարված կարգավիճակում է: ՌԴ-ին ևս ռուս-ուկրաինական հակամարտությունում աջակցություն չի եղել, ցանկացած կառույց իմաստ ունի իր արդյունավետությամբ: Ադրբեջանը մտել է Ջերմուկ և ռմբակոծել է, ՀԱՊԿ-ը պետք է դատապարտեր և զորք ուղարկեր»,-ավելացրեց Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 --00—ԱՊ