Ալիևը 20 տարի Նիկոլի՞ն էր սպասում, որ Ղարաբաղը չէր վերցնում. Քրիստինե Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News           

Ալիևը 20 տարի Նիկոլի՞ն էր սպասում, որ Ղարաբաղը չէր վերցնում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորի համոզմամբ, իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիա են նախապատրաստում՝ քարոզելով դրա անդառնալիությունը, ինչպես նաև՝ փորձելով մարդկանց համոզել, որ պայքարն անիմաստ է։

Վարդանյանի պնդմամբ, ամեն ինչ կորսված չէ, Հայաստանը դիմադրելու ուժ և ռեսուրսներ ունի և կարելի է հասնել Հայաստանի համար շահավետ իրավիճակի։

--00—ԱՊ