Պրահայում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը՝ Մակրոնի և Միշելի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հինգշաբթի կեսօրին Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քառակողմ հանդիպումը։ Այս մասին 24News-ին հայտնել են ՀՀ կառավարությունից։

«Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի և նախագահ Մակրոնի հանդիպումը»,- հայտնում է ՀՀ կառավարությունը։

Հիշեցնենք՝ ավելի ուշ նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը։

Մինչ այդ Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

աա
սա

--00—ԻԴ