Քննարկվել են Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև սպորտի ոլորտում համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությունը, որում ներառվել էին սպորտային ֆեդերացիաների նախագահներ: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեք երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները և փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև ընդգծվել է սպորտի միջազգայնացման կարևորությունը:

--00--ԱՀ