Միրզոյանն ու Բայրամովը կրկին կհանդիպեն․ առաջարկել ենք նախապատրաստել խաղաղության պայմանագրի տեքստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կրկին կհանդիպեն։ Այս մասին Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Ինչպես հայտնի է, կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը, և, մեր դիտարկմամբ, այդ գործընթացն ընդհատելու կարիք չկա։   

«Շուտով նախարարները պետք է հանդիպեն երկրորդ անգամ։ Մենք առաջարկել ենք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը հավաքվեն և մի քանի օրվա ընթացքում պատրաստեն խաղաղության համաձայնագրի տեքստը»,- ասել է Ալիևը։

--00--ԱՀ