Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ. նախարարն անգամ նրան չէր ճանաչում․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 5-ին Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խորհրդի նախագահ, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի կողմից պետք է ներկայացվեր տեսչական մարմնի ղեկավարը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդի նախագահ-նախարարը նիստը սկսելուց հետո անգամ չի իմացել, թե ով է լինելու նոր ղեկավարը։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ ներկա խորհրդի անդամները երկար սպասելուց հետո, չգիտես՝ ինչու, փորձել են կառավարության աշխատակազմից պարզել, թե ով է թեկնածուն, որպեսզի հրավիրեն։

Աշխատակազմից տվյալները փոխանցելուց հետո միայն պարզվել է, որ թեկնածուն հայտնի հանրապետական շրջանակներից, Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանն է, որը ներկայացել է նիստը սկսելուց 40 րոպե անց, քանի որ ինքն էլ չի իմացել, որ պետք է ներկայանա։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս խայտառակ միջադեպի առիթով մեկնաբանություն ստանալ ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից։ Վերջինս նշեց. «Ինձ փոխանցեցին, որ, ըստ նախանշված ժամի, նիստը տեղի է ունեցել, տեսչականի ղեկավարն էլ մասնակցել է խորհրդի նիստին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր