Քննարկվել է խաղաղության և կայուն դեէսկալացիայի ակտիվացման ջանքերը, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

sharl-mishel-es.jpg

Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ։ Այն կօգնի վստահության ձևավորմանը և կաջակցի սահմանային հանձնաժողովների աշխատանքին: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Սահմանային հանձնաժողովները կհանդիպեն մինչև հոկտեմբերի վերջ՝ Բրյուսելում։

Քննարկվել է խաղաղության և կայուն դեէսկալացիայի ակտիվացման ջանքերը, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել»,-գրել է Միշելը։

--00—ԶՀ