Տեղի կունենա Միրզոյան-Չավուշօղլու հանդիպում 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

image_750x_633fcbac1d328.jpg

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Պրահայում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Մեւլյութ Չավուշօղլուի հանդիպումը։

Նա նաեւ ասել է, որ կհանդիպեն նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հատուկ նշանակված ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդեր Քըլըչը։ Հաջորդ քայլերը, ըստ Էրդողանի, կախված կլինեն այդ հանդիպումներից։

--00—ԶՀ

 

 

Տեսանյութեր