Գեղարքունիքում հայկական դիրքերի գնդակոծության հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

հհ պն

Ադրբեջանական զինուժի կողմից Գեղարքունիքի մարզում հայկական զինված ուժերի դիրքերի գնդակոծության հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նա նշել է, որ ինտենսիվ փոխհրաձգություններ չեն եղել, և այժմ գնդակոծությունն ամբողջությամբ դադարեցվել է։

Ավելի վաղ Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի բնակավայրերից մեկի՝ Կուտականի բնակիչները  ահազանգել են, որ թշնամին առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ, որոշակի դադարներով շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:

--00—ԼՄ