Վրաստանը միշտ պատրաստ է միջնորդական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև. Վրաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

դա

Վրաստանը պատրաստ է ընդունել ադրբեջանա-հայկական բանակցությունները։

Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իլյա Դարչիաշվիլին։

Նրա խոսքով, Վրաստանը միշտ պատրաստ է միջնորդական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև։

«Ապագայում մենք միշտ պատրաստ ենք, որ Վրաստանը լինի երկխոսության վայր, որպեսզի մեր հարավային հարևանները հասնեն կոնկրետ արդյունքների, և տարածաշրջանում լինի խաղաղություն և կայունություն»,- ընդգծել է Դարչիաշվիլին։

  

--00—ԱՊ