«Կինո Հայրենիքի» խաչմերուկում Mercedes-ը բռնկվել է․ փրկարարները մարել են կրակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

11

Հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի «Կինո Հայրենիքի» խաչմերուկում ավտոմեքենա է այրվում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ մինչ օպերատիվորեն կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, վարորդն ու տեղում ծառայություն կատարող պարեկները նախ կանխել են Mercedes-ում առաջացած կրակի տարածումը, ապա արդեն ժամանած հրշեջների հետ մարել կրակը։ 

Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան։

Աղբյուրը նաև հայտնում է, որ վարորդը եղել է Երևանի բնակիչ 36-ամյա Զավեն Վ․-ն։ 

--00—ԼՄ