Հրշեջ-փրկարարները մարել են ՀՀ-ում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 248․3 հա տարածք ընդգրկմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News  

հր

Հոկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 36 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Հրազդան փողոցում՝ 1000 քմ, Կենտրոն վարչական շրջանի Շոպրոնի փողոցում՝ 2000 քմ,

 

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում՝ 500 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1500 քմ

 

Գեղարքունիքի մարզի  Մարտունի քաղաքում՝ 2000 քմ, Սևան քաղաքում՝ 2 հա, Գոմաձոր թաղամասում՝ 100 հա, Գեղամավան գյուղում՝ 50 հա, Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ 1 հա,

Լոռու մարզի Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին՝ 4000 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝  16․4 հա, Չարենցավան քաղաքում՝ 1․6 հա, Աբովյան քաղաքում՝ 1,3 հա, Գեղաշեն գյուղում՝ 6000 քմ, Լեռնանիստ գյուղում՝ 30 հա, Սոլակ գյուղում՝ 20 հա, Քաղսի գյուղում՝ 3000 քմ, Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհին՝ 4000 քմ, Քարաշամբ-Արագյուղ գյուղերի միջնամասում՝ 3000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1300 քմ,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 17 հա, Լեռնաձոր գյուղում՝ 600 քմ,

Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին՝ 2 հա,

Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհին՝ 2 հա,

Երևան-Սևան ավտոճանապարհին ՝ 10 հա,

Չարենցավան-Երևան ավտոճանապարհին՝ 500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 248․3 հա։

 --00—ԱՊ